[ Добавить новость ]
Քանի որ վեբ-կայքն ստեղծվել է տակավին վերջերս եւ նրա վրա կատարվող յուրաքանչյուր աշխատանք իրականցնում եմ ինքս՝ առանց որեւէ օգնության, ապա ցանկանում եմ հայցել վեբ-կայքի այցելուների ներողամտությունը՝ կայքի տեղեկատվության ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ավելացման համար:
Կարճ ժամանակում ավարտին կհասցնեմ բոլոր աշխատանքները, եւ մեր ֆուտբոլասերների համար կսկսի գործել ֆուտբոլին վերաբերող եւս մեկ՝ լիարժեք էջ:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ :
Просмотров: 979 | Добавил: Menua | Дата: 29.09.2009 | Комментарии (0)



4.10.2009 - 17.47
Հայաստանի ազգային հավաքականի, նրա ելույթների, գնահատականների մասին կարող եք գրել այստեղ:



4.10.2009 - 14.38
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը, որը նախապատրաստվելու է Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի Եվրոպական ընտրական գոտու 5-րդ ընտրական խմբի՝ հոկտեմբերի 10-ին եւ 14-ին կայանալիք Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականների հետ հանդիպումներին:



3.10.2009 - 18.35
Եվրոպական առաջատար ազգային առաջնություններում այսօր կայանում են հերթական տուրի հանդիպումները:
Օնլայն ռեժիմով կարող եք ծանոթանալ Իտալիայի, Իսպանիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնությունների արդյունքներին:



2.10.2009 - 2.05
Ավարտվեց Եվրոպայի Լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրը: Գրանցված արդյունքներին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում  /Եվրոպայի Լիգա/





1.10.2009 - 21.25
Ստորեւ ներկայացնում եմ Հայաստանի ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է Աշխարհի 2010թ. առաջնության ընտրական փուլի՝  հոկտեմբերի 10-ին Իսպանիայի  եւ հոկտեմբերի 14-ին Թուրքիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումներին:



ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ

Ռոման ԲԵՐԵԶՈՎՍԿԻ  /«Խիմկի» Ռուսաստան/
Գեւորգ ԿԱՍՊԱՐՈՎ  /«Ուլիս» Երեւան/
Ստեփան ՂԱԶԱՐՅԱՆ  /«Բանանց» Երեւան/

ՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Սարգիս ՀՈՎՍԵՓՅԱՆ  /«Փյունիկ» Երեւան/
Ռոբերտ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  /«Ռանդերս»  Դանիա/
Վահագն ՄԻՆԱՍՅԱՆ  /«Փյունիկ»/
Հրայր ՄԿՈՅԱՆ  /«Ուլիս»
Էդուարդ ԿԱԿՈՍՅԱՆ  /«Բանանց»/
Աղվան ՄԿՐՏՉՅԱՆ  /«Միկա» Երեւան/

ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ

Արարատ ԱՌԱՔԵԼՅԱՆ  /«Մետալուրգ» Ուկրաինա/
Արթուր ԵԴԻԳԱՐՅԱՆ  /«Փյունիկ»/
Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ  /«Ուլիս»/
Կառլեն ՄԿՐՏՉՅԱՆ  /«Փյունիկ»/
Արտավազդ ՔԱՐԱՄՅԱՆ  /«Տիմիշոարա»  Ռումինիա/
Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆ  /«Արարատ»  Երեւան/
Արտակ ԴԱՇՅԱՆ  /«Բանանց»/

ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ

Հենրիկ ՄԽԻԹԱՐՅԱՆ  /«Մետալուրգ»  Ուկրաինա/
Եղիա ՅԱՎՐՈՒՅԱՆ  /«Մաքքաբի» Թել-Ավիվ, Իսրայել/
Հովհաննես ԳՈՀԱՐՅԱՆ  /ԲԱՏԷ  Բելառուս/
Արման ՔԱՐԱՄՅԱՆ  /«Տիմիշոարա»  Ռումինիա/
Էդգար ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ  /«Հարլեմ»  Հոլանդիա/
Սամվել ՄԵԼՔՈՆՅԱՆ  /«Բանանց»/
Մարկոս Պինեյրո ՊԻԶԵԼԼԻ  /«Փյունիկ»/


1.10.2009 - 14.45
Սեպտեմբերի 29-ին եւ 30-ին կայացան Չեմպիոնների Լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները: Գրանցված արդյունքներին կարող եք ծանոթանալ համապատասխան բաժնում /Չեմպիոնների Լիգա/: